-
19.11.2020|
22:55
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կարգավորման պայմանավորվածություններին հասնելու ընթացքում չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, նման մեղադրանքներն անազնիվ են և ապաշնորհ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
19.11.2020|
22:55
Խոր ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
-
19.11.2020|
22:53
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, անդրադարձ է եղել տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի:
-
19.11.2020|
22:51
Մոսկվան արձանագրում է տեղեկատվական լռության, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման աղավաղման փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
19.11.2020|
22:46
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ հանդիպումը նոյեմբերի 23-ին է:
-
19.11.2020|
22:45
Նոյեմբերի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նա շնորհավորեց Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
-
19.11.2020|
22:44
Արցախում պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
-
19.11.2020|
22:43
Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
-
19.11.2020|
22:37
Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
-
19.11.2020|
22:35
Գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՊՆժ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը, փոխանցում են դատախազությունից: